Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են...

Ասում են...
05.05.2017 | 10:36

...թե ԲՀԿ-ում մթնոլորտն այնքան է լարված, որ որևէ մեկը որևէ մեկի հետ որևէ հարց չի քննարկում, միմյանց հեռախոսազանգերին չեն պատասխանում. վախենում են` մի բան այնպես չանեն, «Լինչի ենթարկվեն», ասել է` մանդատից զրկվեն: Ծառուկյանը բոլորին հասկացրել է, որ խաղը փոխվել է, քաղաքականությունից մոտ երկու տարվա բացակայությունը ստիպել է այլ կերպ նայել թիմին, գործընթացներին, ու հիմա փորձում է հասկանալ` վստահելիների ինչ թիմով պետք է մտնի պառլամենտ:

Ըստ նրան մոտ կանգնած աղբյուրների, Ծառուկյանի համար խիստ կարևոր է, թե ով է լինելու 18-ին ՀՀ վարչապետը. արձանագրենք, որ նա հակված է այդ պաշտոնում տեսնելու Սերժ Սարգսյանին:

Դիտվել է՝ 8278

Մեկնաբանություններ